Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծային փաստաթղթերի մշակում
Կիոտոյի արձանագրությունը` “Կլիմայի փոփոխության մասին” ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո ընդունված համաձայնագիր է, որի նպատակն է կանխել համամոլորակային տաքացումը: Արձանագրությունը ընդունվել է 1997թ. դեկտեմբերի 11-ին Կիոտոյում (Ճապոնիա) և ուժի մեջ է մտել 2005թ. փետրվարի 16-ին: Արձանագրության շրջանակներում 37 զարգացած և անցումային տնտեսություններով երկրներ ստանձնել են պարտականություն 2008-2012թթ. ընթացքում նվազեցնել ջերմոցային գազերի իրենց արտանետումները 5.2%-ով`բազային տարվա (1990թ.) արտանետումների մակարդակի համեմատ:
Կիոտոյի արձանագրության շրջանակներում սահմանվել են երեք այսպես կոչված “ճկունության մեխանիզմներ”, որոնք թույլ են տալիս նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հետ կապված մասնակից երկրների ընդհանուր ծախսերը:
Այդ մեխանիզմներն են. արտանետումների առևտուրը, համատեղ իրականացման նախագծերը և մաքուր զարգացման մեխանիզմը (ՄԶՄ):
Մաքուր զարգացման մեխանիզմը թույլ է տալիս զարգացած երկրներին իրականացնել ջերմոցային գազերի նվազեցմանն ուղղված նախագծեր զարգացող երկրների տարածքներում, փոխհատուցելով այդ նախագծերի իրականացման հետ կապված ծախսերը Արտանետումների սերտիֆիկացված կրճատումների միջոցով (ԱՍԿ): ԱՍԿ-ները կարող են օգտագործվել Կիոտոյի արձանագրության շրջանակներում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման նպատակային ցուցանիշներին հասնելու գործում:
“Զետտալյումեն” ընկերությունը աջակցություն է ցուցաբերում տեղական և միջազգային ընկերություններին Հայաստանում ՄԶՄ-ի շրջանակներում նախագծերի պատրաստման, գրանցման և իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակման գործընթացում: Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները.
· Նախագծային գաղափարի (PIN) մշակում համաձայն Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմնի (ԼԱՄ) կողմից ներկայացվող պահանջների:
· Համապատասխան մեթոդաբանության ընտրություն և մոնիտորինգի պլանի մշակում` ըստ ՄԶՄ Գործադիր խորհուրդի կողմից սահմանված ընթացակարգերի:
· Ելակետային և նախագծային արտանետումների գնահատում, ինչպես նաև ՄԶՄ նախագծերի շրջանակներում ջերմոցային գազերի արտանետումների ծավալների հաշվարկ:
· Նախագծային փաստաթղթի (PDD) և ընդունող երկրի կողմից հաստատում ստանալու համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի մշակում:
· Շահառուների հետ քննարկումների կազմակերպում, ներառյալ շահառուների հանդիպումների կազմակերպումը:
· Աջակցություն նախագծի սեփականատերերին և մասնակիցների ընդունող երկրի կողմից նախագծային գործունեության հաստատման գործում (ԼԱՄ-ի կողմից հաստատման նամակի տրամադրում):
· Աջակցություն նախագծի մասնակիցներին և Լիազորված գործառնական մարմնին նախագծի վավերացման գործընթացում:


