Օվ ենք մենք

Մի թիմ, որը սիրում է ստեղծել

"Զետտալյումեն" ՍՊԸ-ը ստեղծվել է 2009 թվականին: Ստեղծման պահից  ընկերությունը զբաղվում է լուսավորման համակարգերի կազմակերպման և  լավացման նախագծերով:

Այպիսի ընկերություններ, ինչպես՝ «ԵրՔաղԼույս» ՓԲԸ, Coca-Cola Hellenic Bottling Company (Հայաստան), Jermuk International Pepsi-Cola  Bottler-ը, «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Յունիբանկ Հայաստան», Climait Change Management AB (Շվեդիա), EPTISA Internacional SL (Իսպանիա), «ՄԱԶԾ Հայաստան»,  «UNFPA Հայաստան», «Գազպրոմ Արմենիա» դարձան մեր պատվիրատուները:

Մեր գոյության տաս տարիները կատարեցին որոշ

Ճշգրտումներ ընկերության գործունեության ուղղության մեջ: Լուսադիոդների հիման վրա լուսավորման համակարգերի ներդրման ծառայություններին զուգահեռ մենք այսօր առաջարկում ենք կոմպլեքսային էներգաաուդիտի, էներգաարդյունավետության վերլուծության ծառայություններ և արևային էներգիայի օգտագործման վերաբերյալ խորհրդատվություն:

Այս տարիների ընթացքում մեր պատվիրատուների, հիմա արդեն գործընկերների,  մոտ մենք ձեռք ենք բերել լավ համբավ և ստեղծել ամուր գործնական հարաբերություններ: Նրանց դրական արձագանքներ են մեր հավատարմության և օրինապահության լավագույն ապացույց:

Մեր գործընկերներին մենք օգնում ենք որոշել լուսավորության պահանջվող մակարդակները և ընտրել մտածվածները իրականացնելու լավագույն ուղիները, օգնում ենք ներդնել էներգաարդյոնավետ և էներգահնայող տեխնոլոգիաները: Այս բոլորը թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել էներգակիրների սպառումը, այլ նաև հեշտացնում է բնապահպանական  խնդիրների լուծումը:

Դրված նպատակներին հասնելու համար մենք ձգտում ենք աճել, կատարելագործվել և զարգանալ:

Որպես արդյունք, մենք մեր պատվիրատուներից ստանում ենք դրական արձագանքներ, որոնք խոսում են մեր հավատարմության և օրինապահության մասին:

Մեր ընկերության քաղաքականությունն է` պատվերի որակով և ժամանակին կատարելը:

Մեր ընկերությունը միշտ պատրաստ է երկարաժամկետ գործնական փոխհարաբերություններ հաստատել նոր պատվիրատուների հետ: Հրավիրում ենք մեր նոր և հին պատվիրատուներին քննարկելու մեր ապագա համատեղ ծրագրերը: Մեր նշանաբան է` "Մեր պատվիրատուն գոհ պատվիրատուն է":

Մենք բաց ենք ցանկացած ձևի համագործակցության համար: